Բյուջետային խնամք՝ 2500 դրամի սահմաններում

14:41   2 նոյեմբերի, 2017

Մեր օրերում բյութի ինդուստրիան զարգացման այն փուլում է, երբ գինը որակի գլխավոր ցուցանիշը չէ: Ոչ մեկը չի պնդում, որ լյուքսային ապրանքանիշները «ոչ արդյունավետ» կոսմետիկա են արտադրում, սակայն դեմոկրատ ապրանքանիշները մեզ մեծ թվով այլընտրանքներ են առաջարկում, որոնք որակի տեսակետից ոչ մի բանով չեն զիջում: NEWS.am Style-ը խնամքի կոսմետիկական միջոցներ է ընտրել 2500 դրամի սահմաններում:

Մաշկի խնամքի կարեւոր փուլերից մեկը մաքրումն է: Դեմքն անպայման պետք է լվանալ հոսող ջրով: Մաշկի տեսակից կախված՝ մաքրելու համար օգտագործում ենք կա՛մ փրփուր, կա՛մ գել: Գնելուց առաջ անպայման ծանոթացեք բաղադրությանը եւ համոզվեք, որ սպիրտ չի պարունակում: Այն մաշկը չորացնում է եւ գրգռում:

Nivea-ի լվացվելու մուսը թանկարժեք խնամքի հրաշալի այլընտրանք է: Այն դեմքը խնամքով մաքրում է դիմահարդարումից եւ աղտոտվածությունից՝ թափանցելով ծակոտիների մեջ: Մուսը հեշտությամբ լվացվում է ջրով, դրա հետ մեկտեղ՝ խնայողաբար է օգտագործվում: 150 մլ տարան 1900 դրամ արժե:

Նրանց համար, ովքեր գել են նախընտրում, մենք միանգամայն էժան տարբերակ ենք գտել՝ Belle Jardin, արժե 1140 դրամ:


Հաջորդ փուլը մաշկի տոնուսավորումն է: Տոնիկով հեռացվում են մաքրող միջոցի մնացորդները, եւ ախտահանում է կատարվում: Չոր եւ զգայուն մաշկ ունեցող կանայք պետք է հրաժարվեն սպիրտ պարունակող տոնիկներից: Մաշկի ճիշտ տոնուսավորումը կարող է բացառել խանավացնող եւ սնուցող կրեմների կիրառման անհրաժեշտությունը: Garnier-ի բյուջետային հավաքածուի շարքում արժի առանձնացնել զգայուն մաշկի համար հանգստացնող տոնիկը, որը մաշկը հոյակապ է խոնավացնում: Այսպիսի տոնիկն արժե 2050 դրամ:

Քաղաքի մասնագիտացված դեղատներում ընդամենը 1500 դրամով կարելի գնել խխունջային լորձով վերականգնող տոնիկ:

Խնամքի եզրափակիչ փուլը մաշկի խոնավացումն է: Կրեմը քմահաճ բան է, ուստի անհրաժեշտ է անհատական ընտրություն կատարել: Եթե կրեմի մի տեսակը մաշկը հրաշալի խոնավացնում է, մյուսը կարող է կնճռոտություն առաջացնել:

«Մաքուր գծի» կրեմը շատերն են հավանում ակնթարթային ներծծման եւ ցածր գնի (650 դրամ) շնորհիվ: Բիոոսկու իոններով դեղատնային կրեմը դեմքի գույնն է հավասարեցնում եւ մաշկը խոնավությամբ հագեցնում: Այն արժե 2500 դրամ:

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE