Նորաձեւ փափուկ բաճկոններ` ձմեռ 2017/2018-ի համար

15:36   10 նոյեմբերի, 2017

Փափուկ բաճկոնը պրակտիկ, հարմարավետ ձմեռային հագուստ է եւ ոչ միայն: Այս տարի այն առաջիկա սեզոնի գլխավոր թրենդն է:

Հիպերսայզ

Առաջին տարին չէ, որ արդիական են գերմեծ չափերը: Եթե նախկինում ծավալուն էին միայն սվիտերները եւ զգեստները, ապա օվերսայզը հասել է նաեւ փափուկ բաճկոնին: Սա ձմռանը տաքանալու գերազանց տարբերակ է, քանի որ ներքեւից ինչ ասես կարող ես հագնել: Օվերսայզ փափուկ բաճկոնը պետք է ծնկից երկար չլինի կամ հետույքը թեթեւակի ծածկի: Սովորական սեւը թողնենք հետոյին, իսկ այս ձմռանը գնենք էլեկտրիկ գույն ունեցող, ֆուքսիա, խակի եւ ռիվերսայդ:

Մետալ

Առաջին տարին չէ, որ դիզայներներին հետաքրքրում են ֆուտուրիստական մոդելները: Իսկ 2018 թվականն ընդհանրապես կանցնի «գալակտիկական» նորաձեւության նշանի ներքո: Այսպիսի փափուկ բաճկոնը ձեզ հաստատապես կառանձնացնի մոլորակի «սովորական» բնակիչների շարքում: Կարճ փափուկ բաճկոնները գեղեցիկ կնայվեն թափանցիկ զգեստների հետ՝ կերպարին հանդգնություն հաղորդելով: Սակայն մի՛ մոռացեք, որ այսպիսի բաճկոնին չի սազի մորթյա օձիքը:

Ֆոտոպրինտ
Այս տարի զարդանախշերի եւ գունեղ համադրությունների սիրահարների բախտը շատ է բերել: Եթե վերեւում նշված փափուկ բաճկոնները պետք է միագույն լինեն, ապա բարակ կարճ բաճկոնները կարող են դառնալ արվեստի իսկական գլուխգործոց: Անիմալիստական պրինտ, արվեստի համաշխարհային գլուխգործոցների վերատպություններ, ծաղկեփնջեր, մորթի՝ այս ամենը միանգամայն հնարավոր է տեղավորել մեկ բաճկոնի վրա: Նույնիսկ բաճկոնի աստառը պետք է գունավոր գործվածքից պատրաստվի: Ամեն ինչ որոշում են մանրուքները:



Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE