Կրծքի անորակ իմպլանտները վերածվել են արվեստի գործի

15:14   22 ապրիլի, 2013

Մարսելում ներկայացվել է ինստալյացիա, որը ստեղծվել է Poly Implant Prothese կազմակերպության կրծքի մի քանի հարյուր անորակ իմպլանտներից:

Ըստ The Telegraph-ի, արտ-ստեղծագործության հեղինակը նկարչուհի Քամիլ Լորին է: Ինստալյացիան կոչվում է PIP Show, որն ընկերության անվանման կրճատ ձեւի եւ «պիպ-շոու» հասկացության վկայակոչումն է: Շոուն ցուցադրվել է միայն մեկ երեկոյի ընթացքում: Ինստալյացիայի բացումը կայացել է Ply Implant Prothese-ի ղեկավարության դեմ դատական գործընթացի մեկնարկից մի քանի օր անց, որը մեղադրվում է անորակ իմպլանտներ արտադրելու համար: Սակայն Լորինն ինքը հայտարարել է, որ ցանկացել է հասարակության ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, թե ի՞նչ են զգում կանայք գեղեցկության հետեւից ընկնելիս:



© NEWS.am STYLE