Քիմ Քարդաշյանի երրորդ երեխան կծնվի մինչ Սուրբ Ծնունդ

10:37   26 հոկտեմբերի, 2017

Ամբողջ ամառ արեւմտյան մամուլը գրում էր, որ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երրորդ երեխան լույս աշխարհ է գալու 2018 թվականի հունվարի սկզբին:

Բայց, ինչպես հաղորդում են UsWeekly-ի աղբյուրները, փոխնակ մայրը պատրաստվում է ծննդաբերել մինչ Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ աշխարհը Քրիստոսի հայտնության տոնը նշում է դեկտեմբերի 25-ին, հետեւաբար՝ փոքրիկը լույս աշխարհ է գալու դեկտեմբերի վերջին:

Փոխնակ մայրը

Ի դեպ, երեկ Քիմ Քարդաշյանն անկարկել է, որ ինքն ու Քանյե Ուեսթը երկվորյակ են ունենալու:

«Որեւէ մեկը գիտի՞, թե որտեղ են պատրաստում լավագույն երկտեղանոց մանկական սայլակները: Պետք է ոչ թե նորածնի, այլ նորմալ չափի»,- գրել է նա Twitter-ում:

Հայուհու գրառումը բուռն քննարկման է արժանացել: Օգտատերերից շատերը կարծում են, որ Քիմն ու Քանյեն երկվորյակ են ունենալու, մյուսներն էլ հակված են մտածել, որ սայլակը Նորթի եւ Սեյնթի համար է:



© NEWS.am STYLE