Ջասթին Բիբերին չեն ճանաչել որպես Կանադայի լավագույն արտիստ

15:31   22 ապրիլի, 2013

Երգիչ Լեոնարդ Քոենը JUNO Awards մրցանակ է ստացել՝ Grammy-ի կանադական համարժեքը, որպես տարվա լավագույն կատարող:

Մրցանակաբաշխության կայքի փոխանցմամբ, անվանակարգում ներկայացված էին նաեւ այլ կատարողներ. Ջասթին Բիբերը, Call Me Maybe հիթով հայտնի Կառլի Ռեյ Ջեփսենը, Ջոնի Ռիդը եւ Deadmau5-ը: Բիբերի շատ երկրպագուներ հիասթափված են Քոենի հաղթանակից: Նրանցից մեկը նույնիսկ գրել է. «Վատ է, որ ես կանադացի եմ եւ ոչ մի պատկերացում չունեմ՝ ով է Լեոնարդ Քոենը»: Գլխավոր մրցանակից բացի, Քոենը եւս մեկն է ստացել՝ որպես երգի լավագույն հեղինակ:

Ջասթին Բիբերն ամեն դեպքում մրցանակ է ստացել «Երկրպագուների ընտրություն» անվանակարգում:



© NEWS.am STYLE