Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է ամուսնանալ

11:13   27 հոկտեմբերի, 2017

Ջենիֆեր Լոպեսը պատրաստվում է ամուսնանալ։ Երգչուհին եւ նրա զուգընկերը՝ նախկին բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, նպատակ ունեն համատեղ բիզնես հիմնել։

Բացի այդ, վերջերս հայտնի դարձավ, որ Ջեյ Լոն վաճառքի է հանել իր առանձնատունը եւ բնակարան է փնտրում Նյու Յորքում:

«Ջեյը եւ Ալեքսը պատրաստվում են համատեղ բիզնես սկսել։ Ալեքսը սպասում էր, որպեսզի ավելի լավ ճանաչի Լոպեսին եւ ցանկանա նրա հետ ամուսնանալ։ Այժմ նա պատրաստ է դրան»,- Us Weekly-ին է պատմել զույգին մոտ կանգնած աղբյուրը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Լոպեսը պատմել էր Ալեքսի հետ սիրավեպի մասին: «Ես զգում եմ, որ սկսել եմ ավելի վառ շողալ։ Ես ավելի լավն եմ դարձել որպես մարդ, որպես դուստր, որպես մայր եւ որպես զուգընկեր։ Ես ուզում եմ ավելի լավը դառնալ: Մեր սիրավեպն իդեալական է։ Ես սա ասում եմ առաջին անգամ։ Այո, ես հարաբերություններ նախկինում էլ եմ ունեցել՝ լի սիրով եւ արկածներով, բայց այս հարաբերություններում ես եւ իմ զուգընկերը մեկս մյուսին ավելի լավն ենք դարձնում։ Մենք լրացնում ենք միմյանց, դա մաքուր, իրական սեր է»,- ասել էր երգչուհին։



© NEWS.am STYLE