«12 տարվա դժոխք». սենսացիոն մանրամասներ՝ Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնական կյանքից

12:09   27 հոկտեմբերի, 2017

Star պարբերականը, վկայակոչելով իր ներքին աղբյուրները, սկանդալային բացահայտումներ է արել Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի ամուսնական կյանքի վերաբերյալ:

Ըստ կայքի տվյալների՝ Փիթն ամփսոսում է, որ երբեւէ կապ է ունեցել Ջոլիի հետ: Դերասանուհւ հետ կյանքը նա անվանել է «12 տարվա դժոխք»:

«Ջոլին արհամարհում էր ամուսնուն եւ ուշադրություն հատկացնում միայն երեխաներին: Նրանք միմյանց դժբախտ էին դարձնում: Նրանց ամուսնությունը պարզապես սարսափելի էր»,- ամսագրին պատմել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ Բրանջելինա զույգն ամուսնալուծվել է 2016 թվականի սեպտեմբերին: Այժմ դերասանուհին միայնակ է խնամում վեց երեխաներին, մինչդեռ Փիթն, ըստ որոշ տեղեկությունների, նոր սեր է գտել:

53-ամյա Բրեդ Փիթին սիրավեպ են վերագրում 21-ամյա բրիտանացի դերասանուհի էլլա Պերնելի հետ։

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE