Գարի Մադաթյանի զուգընկերուհի Մել Բին հայտնել է, որ նախկին ամուսինն իրեն թմրանյութեր է տվել

13:06   27 հոկտեմբերի, 2017

Spice Girls-ի նախկին երգչուհի Մելանի Բրաունը, որը ներկայում հանդիպում է հայազգի հայտնի ոճաբան Գարի Մադաթյանի հետ, սկանդալային հայտարարություն է արել իր ամուսնալուծության գործով դատական նիստի ժամանակ:

Երգչուհին պնդում է, որ նախկին ամուսինը՝ Ստիվեն Բելաֆոնտեն, իրեն թմրանյութեր է ստիպել ընդունել: Նշենք, որ ավելի վաղ Մել Բին հայտնել էր, որ Բելաֆոնտեն բռնություն է կիրառել իր նկատմամբ:

Զույգն ամուսնացած է եղել 10 տարի: Այժմ Մելի կյանքում հայտնվել է Գարին: Երգչուհին այնքան երջանիկ է, որ նույնիսկ ցանկություն է հայտնել գալ Երեւան:

Երեւանի հիմնադրման 2799-ամյակի կապակցությամբ Մել Բին գրել էր իր Instagram-ում.

«Ծնունդդ շնորհավոր, Երեւան: Չեմ համբերում, թե երբ եմ այցելելու»:

Աղբյուրը՝ OK Magazine



© NEWS.am STYLE