Նեֆերտիտիի կերպարով Ռիհանան՝ արաբական Vogue-ի շապիկին

15:35   27 հոկտեմբերի, 2017

Ռիհանան հայտնվել է Vogue Arabia-ի շապիկին։ Ամսագրի ստեղծագործական թիմը 29-ամյա երգչուհու համար ընտրել է Եգիպտոսի թագուհի Նեֆերտիտիի կերպարը։

Իհարկե, կերպարն ավելի ժամանակակից ձեւով է մատուցված։

Հատկանշական է, որ արաբական Vogue-ի շապիկներին նախկինում հայտնվել են աստղեր, որոնք արաբական աշխարհի հետ կապ ունեն։

Աղբյուրը՝ OK Magazine



© NEWS.am STYLE