Պրեմիերա. հայտնիների երեխաները՝ Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի նոր տեսահոլովակում

14:32   27 հոկտեմբերի, 2017

Դերասան Գրիգոր Դանիելյանն ու նրա կինը՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանը, ներկայացրել են իրենց համատեղ տեսահոլովակը, որը նկարահանվել է «Իմ հարստություն» երգի հիման վրա եւ նվիրված է իրենց զավակներին:

Երգի հեղինաներն են Գրիգոր Դանիելյանը եւ Ռիչարդ Մադլենյանը, տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է:

Տեսահոլովակում կարող եք տեսնել ոչ միայն Գրիգորի եւ Հռիփսիմեի, այլեւ հայ հայտնիներից շատերի փոքրիկներին:



© NEWS.am STYLE