Այս նորաձեւ տաբատը քննարկում է ամբողջ համացանցը

17:08   27 հոկտեմբերի, 2017

Օրերս Տոկիոյի նորաձեւության շաբաթվա ընթացքում ցուցադրված ջինսե տաբատը լայն քննարկման է արժանացել համացանցում։

Տաբատը, եթե այն կարելի է այդպես անվանել, բաղկացած է ընդամենը մի քանի եզրից։ Եվ քանի որ շուտով Հելոուին է, համացանցի շատ օգտատերեր դիտում են այն որպես տոնական կոստյում։

Ի դեպ, տաբատն արժե 60 դոլար։

Սա արդեն երկրորդ տաբատն է, որը բուռն քննարկվում է համացանցում։ Առաջինը եղել է Topshop-ի արտադրած թափանցիկ տաբատը։

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE