Երեւանում որտեղ եւ ինչպես տոնել Հելոուինը

19:35   30 հոկտեմբերի, 2017

Այս տարի Երեւանում սարսափելի Հելոուինը կարելի է նշել ուրախ եւ չափավոր «սարսափելի»: Մնում է միայն ընտրել այն վայրը, որն առավել սրտամոտ է: NEWS.am Style-ը մի քանի հաստատություն է ընտրել, որտեղ Բոլոր սրբերի օրը հաստատապես ձանձրալի չի անցնի:

EL Sky Bar

Քաղաքի ամենապաթոսային հաստատությունը ամեն տարի նշում է Բոլոր սրբերի օրը: Այս տարին էլ բացառություն չէ. հոկտեմբերի 31-ին Հելոուինի բոլոր երկրպագուներին են սպասում բիզնես կենտրոնի վերջին հարկում: Այս երեկոն կանցնի դիջեյի հատուկ ընտրած երաժշտության ներքո, հյուրերը կկարողանան վայելել թեմատիկ կոկտեյլներ, ցանկացողներին տոնական դիմահարդարում կանեն: Գործում է խիստ դրես կոդ՝ տոնին կարելի է մասնակցել միայն վամպիրի, կախարդի, զոմբիի կամ գրավիչ փոքրիկ վհուկի կերպարով: Մուտքն անվճար է:

Stop Club

Հյուրերի համար բազմաթիվ անակնկալներ են պատրաստել՝ մատների, հանած աչքի տեսքով ուտեստներ, «արյունոտ» ըմպելիքներ, դեկորացիան էլ տոնին համապատասխանում է: Այս երեկո ձեր առջեւ հանդես կգան 2 ռոք խմբեր, որոնք է՛լ ավելի մեծ «վախ» կտարածեն ծանր երաժշտությամբ: Պարտադիր պայմանն է թեմատիկ դիմահարդարումը եւ հադերձանքը: Իսկ երեկոյի ավարտին կհանձնեն լավագույն կանացի եւ տղամարդու հանդերձանքի մրցանակ: Մուտքն անվճար է:

«Քուեսթ նախագիծ մեկուսացում»

Եթե ցանկանում եք բազմազանություն մտցնել տոնի անցկացման փորձի մեջ, ապա արկածներին դեմ հանդիման գնացեք: Իսկ եթե ուզում եք ձեզ փորձարկել սարսափ ֆիլմերի հերոսի դերում, ում հետապնդում է վամպիրը կամ Ֆրեդի Կրյուգերը, ապա Հելոուինը ընկերներին հավաքելու ու «սասափելի» սենյակում հայտնվելու եւ գլուխկոտրուկներ ու խնդիրներ լուծելու լավագույն առիթն է: Ձեզ համար 3 սենյակ են պատրաստել, որոնք համապատասխանում են Հելոուինի թեմատիկային: Դուք կարող եք դառնալ «Զանգ» կամ «Ուրբաթ 13» ֆիլմերի հերոսները, ինչպես նաեւ վերապրել «Ամոկ» սենյակում հոգեբանական ներգործությունը: Քուեսթին կարող են մասնակցել 2-ից մինչեւ 5 մարդ, իսկ երեկոյան սեանսի գինն է 14 հազար դրամ:

Questomania

Մումիաների եւ դամբարանների երկրպագուները հոկտեմբերի 31-ին պետք է անպայման այստեղ այցելեն: Քուեսթ «Փարավոնի դամբարանի գաղտնիքները» հնարավորություն կտա ձեզ զգալ գանձեր որոնողի դերում, խուսափել փարավոնների անեծքից եւ լուծել բուրգերի գաղտնիքը: Կամ լինել ՀԴԲ գործակալ հայտնի «Х-ֆայլ» սերիալից, բացահայտել գաղտնի նյութերը եւ համոզվել այլմոլորակայինների գոյությանը: Դրես կոդն այս հաստատության համար պարտադիր պայման չէ, քանի որ ձեզ կվերահանդերձավորեն քուեսթ ոճով: Փորձությունը կարող են անցնել 5 մարդուց ոչ ավելի, խաղին մասնակցում են նաեւ դերասաններ: Երեկոյան ժամերին քուեսթի արժեքն է 24 հազար դրամ:

Citizen
Այս օրը կուրախանան ոչ միայն մեծահասակները, այլեւ փոքրիկները: Հոկտեմբերի 30-ին եւ 31-ին մասնագիտությունների մանկական քաղաքում կանցկացվեն տարբեր թեմատիկ պարապմունքներ, թե ինչպես պատրաստվել Հելոուինին, ինչպես ձեւավորել դդումը կամ տոնական կարկանդակը: Փոքրիկների համար բազմաթիվ հետաքրքիր անակնկալներ եւ նվերներ կպատրաստեն, կարելի է պարային շոու դիտել եւ լսել մանկական ռոք խմբին: Ժամը 6-ից հետո տոմսի արժեքն է 9 հազար դրամ, իսկ ցերեկային ժամերին՝ 6 հազար դրամ:

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE