«Կյանքի եւ մահվան հարց էր». Սելենա Գոմեսն առաջին անգամ խոսել է երիկամի փոխպատվաստման մասին

12:06   28 հոկտեմբերի, 2017

Սելենա Գոմեսի երկրպագուներն իսկական շոկ ապրեցին, երբ երգչուհին Instagram-ի իր բաժանորդներին (126 մլն մարդ) տեղեկացրեց, որ իրեն երիկամ են փոխպատվաստել:

Վիրահատական միջամտության կարիք է առաջացել երգչուհու առողջության հետ կապված լուրջ խնդիրների պատճառով. մի քանի տարի առաջ Գոմեսի մոտ կարմիր գայլախտ (աուտոիմունային հիվանդություն) են ախտորոշել:

Փոխպատվաստման համար Սելենային իր երիկամն է տվել նրա մտերիմ ընկերուհին՝ 29-ամյա դերասանուհի Ֆրանսիա Ռայսան («Ամերիկյան դեռահասի գաղտնի կյանքը» սերիալ):

Եվ, ահա, երգչուհին այս թեմայով առաջին հարցազրույցն է տվել: Նա եւ Ֆրանսիան հյուրընկալվել են Today շոուին:

«Նա փրկել է իմ կյանքը: Եվ վերջ: Դա իսկապես կյանքի եւ մահվան հարց էր: Իմ երիկամները չէին գործում: Ես որեւէ մեկին չէի կարող խնդրել նման բան, բայց նա ինքը ձեռք մեկնեց ինձ: Չկան բառեր, որոնցով կկարողանամ շնորհակալություն հայտնել Ֆրանսիային»,- ասել է Սելենան:

Աղբյուրը՝ OK Magazine



© NEWS.am STYLE