Ջազ, թատրոն եւ ակումբային երաժշտություն. ո՞ւր գնալ Երեւանում այս շաբաթ  

10:04   30 հոկտեմբերի, 2017

NEWS.am STYLE-ը շարունակում է երաժշտասեր, թատրոնասեր եւ ակումբասեր հասարակությանը ներկայացնել, թե Երեւանում որտեղ կարելի է անցկացնել երեկոյան ժամանցը:

Եվ այսպես, հոկտեմբերի 31-ին աշխարհում տոնում են Հելոուինը: Հայաստանն էլ բացառություն չէ: Թե որտեղ եւ ինչպես կարող եք տոնել Հելոուինը Երեւանում, մենք կներկայացնենք ավելի ուշ, իսկ մինչ այդ անդրադառնանք մշակութային իրադարձություններին:

Դասական երաժշտության եւ բալետի սիրահարների համար.

Հոկտեմբերի 31-ին, 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում հանդես կգա մենահամերգով:

Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000, 4000, 5000, 7000 դրամ:

Նույն օրը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Գայանե» բալետը:

Տոմսերի արժեքը` 2000 -10000 դրամ: Սկիզբը՝ 19:00:

Yerevan Jazz Fest 2017-ի շրջանակներում նոյեմբեր 1-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կարող եք վայելել Արտո Թունջբոյաջյանի եւ Armenian Navy Band-ի համերգը:

Իսկ նոյեմբեր 3-ին նույն համերգասրահում ելույթ կունենա ջազային մեգաաստղ, քառակի գրեմմիակիր Գոնսալո Ռուբալկաբան:

Համերգների սկիզբը՝ 19:00:

Թատերասեր հասարակությունն ամբողջ շաբաթ կարող է ներկայացումների գնալ: Այսպես, հոկտեմբերի 30-ին «ԳՈՅ» թատրոնում կարող եք ներկա գտնվել Վահրամ Սահակյանի մասնակցությամբ՝ «Մի Վահրամի թատրոն» երեկոյին:

Տոմսերի արժեքն է 2500 դրամ: Երեկոյի սկիզբը՝ 19:30:

Նոյեմբերի 2-ին եւ 3-ին, ժամը 19.00-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կարող եք վայելել Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի աղջիկները» դրամայի հայկական բեմադրությունը:

Ուրախ ժամանցի սիրահարները նոյեմբերի 1-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կարող են վայելել «Ֆուլ հաուս» ներկայացումը:

Տոմսերի արժեքը` 4000, 5000, 6000, 7000, 8000 դրամ: Սկիզբը՝ 19։30:

Իսկ ակումբային ժամանցը նախընտրողները նոյեմբերի 1-ին, ժամը 21:30-ին «Կամիում»  կարող են վայելել Allusion Band-ի եւՍրբուհի Սարգսյանը համերգը:

Տոմսերի արժեքը` 3000 դրամ:

Եվ կիրակի օրը, նոյեմբերի 5-ին, դարձյալ «Կամիում» Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը կներկայացնեն Armenian Covers շոու-ծրագիրը:

Համերգի սկիզբը՝ 21։30-ին:



© NEWS.am STYLE