Shine&Food. Վարսակի փաթիլներ. թխվածքաբլիթ vs շիլա

10:11   29 հոկտեմբերի, 2017

Ցուրտ օրերի մոտենալուն զուգահեռ ինձ մոտ քաղցրավենիք ուտելու անհագ ու անհաղթահարելի ցանկություն է առաջանում: Եվ եթե դուք նույնպես կանգնել եք նման խնդրի առջեւ, ապա առաջարկում եմ միասին համեղ թխվածքաբլիթ պատրաստել:

Վարսակի փաթիլներից շիլան նախաճաշի հրաշալի տարբերակ է. այն շատ լավ հագեցնում է եւ երկար ժամանակ քաղց չի առաջացնում: Բայց ոչ բոլորն են սիրում այս շիլան:

Իսկ ի՞նչ կասեք վարսակի փաթիլներով թխվածքաբլիթի մասին: Կարեւորը՝ չմոռանաք շաքարավազը փոխարինել բնական մեղրով: Հավատացե՛ք, արժե ժամանակ ծախսել, իսկապես համեղ է ստացվում:

Ուղարկեք ձեր բաղադրատոմսերն ու նիհարելու գաղտնիքներն իմ ֆեյբուքյան էջին` Shine&Food, եւ գուցե հաջորդ հաղորդման ընթացքում ես պատրաստեմ հենց ձեր բաղադրատոմսով:

Սիրով կսպասեմ ձեր արձագանքներին:



© NEWS.am STYLE