«Տարազը ձեր հոգին չի փրկի». Շպռոտի պատասխանը՝ իր սկանդալային տեսահոլովակը քննադատողներին

12:33   30 հոկտեմբերի, 2017

Երեկ ԱՄՆ-ում բնակվող Շպռոտը ներկայացրեց իր եւ ռեփեր Eric Shane-ի համատեղ երգի տեսահոլովակը, որը համացանցում լայն քննարկումների առիթ դարձավ։

«Գարուն եկավ» հոլովակում Շպռոտը հանդես է եկել համարձակ կերպարներում, երգի բառերն էլ համեստ չեն։ Իր հասցեին հնչած քննադատություններին երգչուհին այսպես է պատասխանել.

«Ինձ համար մարդու հոգին ամենամեծ արժեքն է։ Իսկ տարազը ձեր հոգին չի փրկի։ Մշակույթը նոր սերունդն է ստեղծում, մեռելներին հանգիստ թողեք։ Միայն Աստված ինձ կարա դատի»,- Instagram-ում գրել է երգչուհին։

Նշենք, որ նոր հոլովակում Շպռոտը հանդես է եկել սեքսուալ կերպարներում, որոնցից մեկը համադրել է տարազի ատրիբուտներով։



© NEWS.am STYLE