13:03 30 հոկտեմբերի, 2017House of Cards («Խաղաթղթե տնակը») սերիալի աստղ Քեւին Սփեյսին խոստովանել է, որ նույնասեռական է։ Նման խոստովանության առիթ են դարձել իր հասցեին հնչած մեղադրանքները՝ համաձայն որոնց նա սեռական ոտնձգություններ է իրականացրել դերասան էնթոնի Ռեփի նկատմամբ։
Սփեյսին իր Instagram-ում գրել է.
«Ես չեմ հիշում նման դեպք, բայց իր պնդմամբ՝ դա տեղի է ունեցել 30 տարի առաջ։ Իսկապես ցավում եմ, եթե նման բան է եղել»,- նշել է արտիստը՝ հավելելով, որ միջադեպը իրեն ստիպել է խոստովանել մեկ այլ բան.

«Իմ ամենամտերիմ մարդիկ գիտեն, որ ես հարաբերություններ եմ ունեցել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հետ։ Իմ ամբողջ կյանքում ես սիրել եւ հանդիպել եմ տղամարդկանց հետ եւ հիմա ես որոշել եմ ապրել ինչպես նույնասեռական»։