Սելենա Գոմեսին եւ Ջասթին Բիբերին կրկին միասին են տեսել (ֆոտո)

16:06   30 հոկտեմբերի, 2017

Սելենա Գոմեսին եւ Ջասթին Բիբերին կրկին միասին են նկատել։ Նախկին սիրահարները միասին նախաճաշելու են գնացել։

Նշենք, որ սա Սելենայի եւ Ջասթինի արդեն երկրորդ հանդպում է։ Մի քանի օր առաջ Ջասթինի մեքենան նկատել են Սելենայի առանձնատան մուտքի դիմաց, իսկ դրանից առաջ աստղերը զվարճացել են իրենց ընդհանուր ընկերոջ երեկույթին։

Սելենայի ներկայիս զուգընկերը՝ The Weeknd-ը, համերգային շրջագայության մեջ է։

Ինչ վերաբերում է Բիբերին, ապա, ըստ շրջանառվող լուրերի, նա հանդիպում է բրազիլացի մոդել Պաոլա Պաուլինի հետ։

Աղբյուրը՝ Grazia.ru

Լուսանկարը՝ TMZ



© NEWS.am STYLE