Քեւին Սփեյսիի՝ նույնասեռական լինելու խոստովանությունից հետո Netflix-ը եզրափակում է House of Cards-ը

12:01   31 հոկտեմբերի, 2017

Քեւին Սփեյսիի՝ նույնասեռական լինելու խոստովանությունից հետո Netflix-ը հայտարարել է House of Cards-ի փակման մասին:

TVLine-ի հաղորդմամբ՝ Netflix-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ սերիալի 6-րդ եթերաշրջանը, որը թողարկվելու է 2018 թվականին, կլինի վերջինը:

Հիշեցնենք, որ Քեւին Սփեյսին որոշել է խոստովանել իր ոչ ավանդական սեռական կողմանորոման մասին այն բանից հետո, երբ իր հասցեին սեռական ոտնձգության մեղադրաքներ են հնչեցվել դերասան էնթոնի Ռեփի կողմից.

«Իմ ամենամտերիմ մարդիկ գիտեն, որ ես հարաբերություններ եմ ունեցել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հետ։ Իմ ամբողջ կյանքում ես սիրել եւ հանդիպել եմ տղամարդկանց հետ եւ հիմա ես որոշել եմ ապրել ինչպես նույնասեռական»,- գրել է Սփեյսին:

Աղբյուրը՝ OK Magazine



© NEWS.am STYLE