Exclusive. Բեն Ավետիսյանն առաջին անգամ խոսում է իր բարեգործության, Հայաստանը լքելու հավանականության եւ նոր դերի մասին (տեսանյութ)

11:33   2 նոյեմբերի, 2017

«Հայտնիությունն ինձ չի փոխել: Ես չեմ փոխվել ու տա Աստված՝ երբեք չփոխվեմ: Աստղային հիվանդությունը շատ վտանգավոր բան է»,-ասում է դերասան Բեն Ավետիսյանը, որը մի քանի տարի առաջ հայտնվեց հայկական հեռուստաեթերում եւ միանգամից ձեռք բերեց բազմաթիվ երկրպագուներ:

Դերասանը շատերին գրավում է ոչ միայն իր խաղով, այլեւ վառ արտաքինով.

«Կարեւոր է, որ լինես այնպիսին, ինչպիսին քեզ տեսնում է ռեժիսորը: Ցանկացած արտաքինով մարդու համար կա կերպար: Արտաքինն ինձ համար կապ չունի, բայց կապ ունի այն մարդկանց համար, ովքեր ինձ դնում են մի քառակուսու մեջ, որտեղ ես պետք է խաղամ»,-ասում է նա:

Քչերին է հայտնի, որ Բենը զբաղվում է նաեւ բարեգործությամբ. այդ եւ մի շարք այլ թեմաների շուրջ՝ դերասանն առաջին անգամ խոսել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում։ Մանրամասները՝ տեսանյութում։

Սյունե Առաքելյան

Օպերատոր՝ Հայկ Հովհաննիսյան

Նկարահանումն իրականացվել է Իբիս հյուրանոցում



© NEWS.am STYLE