«Ես միշտ գեղեցիկ չեմ լինելու». Այշվարիա Ռայը նշում է ծննդյան 44-ամյակը

14:36   1 նոյեմբերի, 2017

Բոլիվուդյան գեղեցկուհի, «Միսս աշխարհ 1994» տիտղոսակիր Այշվարիա Ռայն այսօր՝ նոյեմբերի 1-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Կապուտաչյա հնդկուհին դարձավ 44 տարեկան:

Այսօր նա նկարահանվում է ոչ միայն հնդկական, այլեւ հոլիվուդյան ֆիլմերում: Նրա յուրաքանչյուր նոր կերպար արժանանում է բազմաթիվ կանանց նմանակմանը: Թեեւ տարիներ են անցել այն օրվանից, երբ նա նվաճեց «Միսս աշխարհ» մրցույթի տիտղոսը, նրան մինչ օրս համարում են աշխարհի գեղեցկուհի:

NEWS.am STYLE-ը բազմիցս ներկայացրել է Այշվարիա Ռայի հմայիչ կերպարները. այսօր ձեր ուշադրությանը կներկայացնենք դերասանուհու հայտնի մտքերից մի քանիսը:

«Գեղեցիկ տեսքն ամեն ինչ չէ: Ես միշտ գեղեցիկ չեմ լինելու»:

«Իմ ընտանիքն իմ ուժն ու թուլությունն է»:

«Ես միշտ կարծել եմ, որ որոշ թեմաների շուրջ իմ լռությունը իմ ամենամեծ առավելություններից է»:

«Միշտ իմացել եմ, որ հաջողակ եմ լինելու: Այնպես որ՝ զարմանք չեմ ապրել դրանից»:

«Ես այն տեսակի մարդ չեմ, որն իր ձեռքբերումների մասին բարձրաձայնում է աշխարհով մեկ»:

«Դու հարուստ ես քո կենսափորձով»:

«Նախընտրում եմ լինել մարդ, ոչ թե շոու-բիզնեսից շատերի պես դառնալ մանեկեն»:

«Ես պարզապես մի մարդ եմ, որն իրեն միշտ հարմարավետ է զգացել սեփական կաշվի մեջ»:

«Ես ոչինչ իմ կյանքում չեմ ծրագրում: Անում եմ այն, ինչ ինձ հետաքրքրում է»:

«Ես հստակ գիտեմ, որ եթե կա մի դեր, որն ինձ համար է գրված, ապա ես դա կստանամ: Երբեք չեմ խնդրի, որ ինձ դեր տան»:



© NEWS.am STYLE