Անսպասելի. 2018 թվականի ամենաթրենդային զարդը

17:36   1 նոյեմբերի, 2017

2018 թվականը սարերի հետեւում չէ, եւ արդեն այսօր կարելի է առանձնացնել գալիք տարվա ամենաթրենդային իրերը։ Անսպասելիորեն դրանց ցանկում է հայտնվել ոտքի ապարանջանը։

Նորաձեւության մի շարք հայտնի տների հավաքածուների ցուցադրության ժամանակ մոդելները ոտքերին կրում էին ամենատարբեր տիպի շղթաներ։

Ոտքի ապարանջանը չպետք է չափերով շատ մեծ լինի։ Կարելի է կրել դրանք միաժամանակ երկու ոտքին, ընդ որում՝ ամեն մեկին տարբեր տիպի շղթա։

Քանի որ առջեւում ձմեռ է, ոտքի ապարանջանն արժե կրել գարնանը եւ ամռանը։

Աղբյուրը՝ Ezhewika.com



© NEWS.am STYLE