«Ես երեք անձ ունեմ». Շահրուկ Խանը նշում է ծննդյան 52-ամյակը

16:34   2 նոյեմբերի, 2017

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում աշխարհահռչակ հնդիկ դերասան Շահրուկ Խանը: Բոլիվուդյան աստղը դարձավ 52 տարեկան:

Շահրուկին շատերը ճանաչում են ամենահայտնի հնդկական ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Սիրահարները», «Իմ անունը Խան է», «Կյանքում ամեն ինչ էլ լինում է», «Խաղ՝ մահվան հետ» եւ այլն: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի դերասանի մտքերից մի քանիսը.

«Հաջողությունը լավ ուսուցիչ չէ. ձախողումն է քեզ զուսպ դարձնում»:

«Սիրո համար չկա ճիշտ ժամանակ կամ վայր: Դա քեզ հետ կարող է ամեն պահին պատահել»:

«Ես համոզված եմ՝ իմ աշխատանքի նպատակը մարդկանց ժպիտ պարգեւելն է»:

«Ես միայն չեմ աշխատում այն ժամանակ, երբ քնած եմ»:

«Հնդկաստանում կինոն նման է առավոտյան ատամները լվանալուն: Դու չես կարող խուսափել դրանից»:

«Ես երեք անձ ունեմ՝ որպես մարդ, որպես դերասան եւ որպես աստղ»:

«Իմ էկրանային կյանքը գլամուրային կարող է թվալ շատերին, բայց կադրից դուրս ես բոլորի նման սովորական մարդ եմ»:

«Ինձ դուր է գալիս ճանաչված լինելը, երբ մարդիկ ինձ սիրում են, բղավում են ինձ տեսնելիս: Կարծում եմ՝ կկարոտեմ այս ամենը, երբ մի օր կորցնեմ»:

«Ես շատ մրցանակներ եմ ստացել եւ էլի եմ ուզում ստանալ: Շատերը դա միգուցե ագահություն վերագրեն. այո, ես մրցանակների հանդեպ ագահ եմ»:

«Ես չեմ սիրում սիրային պատմություններ, բայց անհաշվելի քանակությամբ սիրահարների եմ մարմնավորել»:



© NEWS.am STYLE