Ոսկի եւ շափյուղա. Victoria’s Secret 2017 շոուի խորհրդանիշ կրծկալը պատրաստ է

15:31   2 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 20-ին Շանհայում կանցկացվի Victoria’s Secret-ի ամենամյա շոուն, որի ընթացքում ապրանքանիշի խորհրդանիշ հանդիսացող Fantasy Bra-ն կներկայացնի մոդելներից Լաիս Ռիբեյրոն։

«Երբ փորձեցի այն, սկսեցի արտասվել։ Չէի հավատում աչքերիս»,- ասել է մոդելը։

Այս տարվա շոուի կրծկալը պատրաստված է ոսկուց եւ զարդարված է շափյուղաներով։

Աղբյուրը՝ Vogue

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE