House of Cards-ի անձնակազմից 8 հոգի մեղադրում է Քեւին Սփեյսիին սեռական ոտնձգության մեջ

16:01   3 նոյեմբերի, 2017

Քեւին Սփեյսիի շուրջ ծավալված սեքս-սկանդալը նոր թափ է հավաքում։ Օսկարակիր դերասանի հասցեին սեռական ոտնձգություն իրաականացնելու նոր մեղադրանքներ են հնչեցրել House of Cards-ի անձնակազմի ութ անդամներ։

CNN-ի հետ զրույցում նրանք ասել են, թե Քեւինը նկարահանումների ընթացքում անընդհատ դիպչում էր իրենց եւ անվայել արտահայտություններ անում։

Netflix ընկերությունը, որն արդեն հայտարարել է House of Cards-ի փակման մասին, հայտնել է, թե տեղյակ չի եղել Քեւինի ոտնձգությունների մասին նկարահանման հրապարակում։

Նշենք, որ օրեր առաջ Քեւին Սփեյսին խոստովանել է, որ նույնասեռական է։ Նման խոստովանության առիթ են դարձել իր հասցեին հնչած մեղադրանքները՝ համաձայն որոնց նա սեռական ոտնձգություններ է իրականացրել դերասան էնթոնի Ռեփի նկատմամբ։

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE