«Իմ երեխաներին հետամնաց ձեւով եմ դաստիարակել». Քրիս Ջեները նշում է 62-ամյակը

17:15   5 նոյեմբերի, 2017

Աշխարհահռչակ գործարար եւ հեռուստատեսային պրոդյուսեր Քրիս Ջեներն այսօր՝ նոյեմբերի 5-ին, նշում է ծննդյան 62-ամյակը: Շատերն այս հմայիչ կնոջը ճանաչում են որպես Քարդաշյան-Ջեներ ընտանիքի հաջողակ մայրիկ, ու զարմանում, թե ինչպես է նա կարողացել իր ամբողջ ընտանիքը դարձնել այդքան հայտնի ու քննարկվող:

Քրիս Ջեների հաջողության գրավականը բացահայտելու նպատակով առաջարկում ենք ծանոթանալ նրա հայտնի մտքերից մի քանիսին.

«Շատ մարդիկ կան, որոնք ունեն հրաշալի մտքեր ու մեծ երազանքներ, բայց քանի դեռ դու շատ-շատ չես աշխատում, դրանք երբեք չեն իրականանա»:

«Ես երջանիկ եմ, երբ երեխաներս են երջանիկ»:

«Ես սովորել եմ ամեն ինչին պատրաստ լինել եւ միշտ լինել իմ երեխաների կողքին: Կյանքի իմաստը հենց դա է»:

«Ինձ դուր է գալիս աշխատանքային ընթացքն ու այն, որ կարողանում ես ոչ մի բանից ստեղծել մի մեծ բան»:

«Ես անհանգստանում եմ իմ թոռնիկների համար, որովհետեւ համացանցը շատ դաժան է երբեմն լինում»:

«Ես այնպիսի մարդ չեմ, որը կարող է պառկել ու սպասել, որ ամեն ինչ ինքնըստինքյան ստացվի: Այդ հատկանիշի շնորհիվ եմ ես հիմա այնտեղ, որտեղ կամ»:

«Ես հիմա երազանքի մեջ եմ ապրում, որովհետեւ աշխատում եմ երեխաներիս հետ եւ հետեւում, թե ինչպես են նրանք երջանկանում»:

«Ես իմ երեխաներին մի փոքր հետամնաց ձեւով եմ դաստիարակել՝ սովորեցնելով, որ եթե լավ բան չեն կարողանում ասել, ուրեմն ընդհանրապես պետք է լռեն»:

«Ես շատ ուժեղ մարդ եմ ու պինդ կաշի ունեմ, բայց երբ մեկը նեղացնում է երեխաներիս, ես պարզապես սեղմում եմ block-delete կոճակները»:

«Երբ ինչ-որ մի բան ինձ դուր չի գալիս եւ ես սկսում եմ բողոքել, միայն այդ ժամանակ եմ ղեկավարում իրավիճակը»:



© NEWS.am STYLE