«Միսս Երկիր 2017» մրցույթում հաղթել է Ֆիլիպինների ներկայացուցիչը

16:15   5 նոյեմբերի, 2017

«Միսս Երկիր 2017» տիտղոսակիրն ընտրված է: Նա Ֆիլիպինների 26-ամյա ներիկայացուցիչն է՝ Քարեն Իբասկոն:

Գեղեցկուհին մասնագիտությամբ ֆիզիկոս է, եւ այժմ աշխատում է համալսարանում որպես դասախոս:

Պատասխանելով մրցույթային վերջին փուլի հարցին՝ թե ինչն է իր կարծիքով ամենից շատ վնաս հասցնում մեր Երկիր մոլորակին՝ աղջիկը նշել է.

«Կարծում եմ՝ մեր մոլորակի գլխավոր խնդիրը կլիմայական փոփոխությունը չէ: Ավելի լուրջ խնդիր է մեր անտաբերությունը: Մենք պետք է սկսենք փոխել մեր ուղիները: Մենք պետք է վերահսկենք մեր քայլերը, որպեսզի մեր միկրոջանքերը մակրոարդյունքների բերեն եւ միասին փրկենք մեր տունը՝ մեր մոլորակը»:

Աղբյուրը՝ www.philstar.com



© NEWS.am STYLE