Երեւանյան ազդ. որտե՞ղ զվարճանալ այս շաբաթ

10:35   6 նոյեմբերի, 2017

Yerevan Jazz Fest-ն ավարտվեց, սակայն ջազային եւ դասական երաժշտության երեկոները շարունակվում են Երեւանում: Ներկայացնում ենք այս շաբաթվա կարեւորագույն մշակութային իրադարձությունները:

Եվ այսպես, նոյեմբերի 7-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը եւ Վահագն Հայրապետյանը հանդես կգան «Խաչատրյանը եւ Ջազը» խորագրով համերգով:

Տոմսերի արժեքը` 2000, 3000, 4000, 5000, 7000, 10000 դրամ:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ ելույթը նախատեսված է վիրտուոզ ջութակահար Դավիթ Նեբելի հետ: Համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ին:

Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000, 4000, 5000, 7000 դրամ:

Նոյեմբերի 10-ին դարձյալ «Արամ Խաչատրյանում» Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, ելույթ կունենա Գերմանիայից ջութակահար Սոֆիա Յաֆֆեի հետ:
Տոմսերի արժեքը` 1000 - 8000 դրամ: Սկիզբը՝ 19:00:

Այս շաբաթ 9-ակի «Գրեմմի» մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակը համերգ կտա «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգը նախատեսված է նոյեմբերի 11-ին, ժամը 19:00-ին:

Տոմսերի արժեքը` 2000 - 20000 դրամ:

Թատերասերները կարող են նոյեմբերի 8-ին այցելել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն՝ դիտելու ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված՝ «Արցախ, իմ սեր» ներկայացումը:

Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000 դրամ:

Իսկ ակումբային կյանքի սիրահարները նոյեմբերի 11-ին «Կամիում» կարող են վայելել JC Smith-ի կատարումները:

Տոմսերի արժեքը` 5000, 10000 դրամ: Սկիզբը՝ 21։30

Նրանց համար, ովքեր կցանկանան լիցքաթափվել հանգստյան օրերին, կա այսպիսի տարբերակ. նոյեմբերի 12-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում Հովհաննես Դավթյանը կներկայացնի իր նոր նոր սթենդափ-կատակերգությունը:

Տոմսերի արժեքը` 2500, 3000, 3500, 4000 դրամ: Սկիզբը՝ 19։30:

 



© NEWS.am STYLE