«Դու նույնասեռական ես, որն ապրում է ծեր կնոջ հետ». Ալեքսեյ Պանինը սպառնում է Մաքսիմ Գալկինին (տեսանյութ)

15:06   6 նոյեմբերի, 2017

Դերասան Ալեքսեյ Պանինի եւ շոումեն Մաքսիմ Գալկինի միջեւ սեւ կատու է անցել: Բանն այն է, որ Քսենյա Սոբչակի՝ ՌԴ նախագահի ընտրություններում առաջադրվելու հայտարարությունից հետո, Մաքսիմ Գալկինը մի տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր էջում, որում նշում է, թե Սոբչակի՝ նախագահ դառնալուց հետո արտիստներից ով ինչ պաշտոնի կարող է հավակնել: 

«Պետք է ուժեղացնել նրա թիմը: Եթե Քսենյան նախագահ է, ապա վարչապետ պետք է լինի Քսենյա Բորոդինան, առողջապահության նախարար պետք է լինի Գնոյնին, արտաքին գործերի նախարար՝ Շնուրովը, երիտասարդության հարցերով նախարար՝ Դիանա Շուրիգինան, կենդանիների եւ շրջակա միջավայրի պաշտպանության նախարար՝ Ալեքսեյ Պանինը»,- հոլովակում ասում է Գալկինը:

Публикация от Максим Галкин | Official (@maxgalkinru)

Պանինին դուր չի եկել շոումենի երգիծանքը: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ալեքսեյ Պանինին մեղադրում էին շան հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ, նույնիսկ համացանցում հոլովակ էին տարածել իբրեւ թե նրա մասնակցությամբ, սակայն այդ ամենը դատարանում հերքվել է: Ի պատասխան Մաքսիմ Գալկինի, Պանինը հոլովակ է տեսագրել եւ տեղադրել իր Instagram-ում, որում ասում է.

«Մաքսիմ, դու այնքան հմտորեն ես տեղերը բաշխել, բայց ինչո՞ւ ես մոռացել քո մասին: Ի՞նչ ես կարծում, ՌԴ նոր կառավարությունում ի՞նչ տեղ կարող է գրավել նույնասեռականը, որն ապրում է ծեր կնոջ հետ: Երեւի՝ թոշակի ֆոնդում: Այլեւս չկատակես իմ վերաբերյալ»:

Публикация от Alexey Panin (@alekseypanin77)



© NEWS.am STYLE