Ձմեռային շոփինգ. նորաձեւ սվիտերներ՝ մինչեւ 19 հազար դրամով

13:06   17 նոյեմբերի, 2017

Շուտով ձմեռ է, իսկ դա նշանակում է, որ տաք հագնվելու ժամանակն է: Ցուրտ եղանակին նորաձեւ եւ ոճային տեսք ունենալու համար հարկավոր է այնպիսի սվիտեր ընտրել, որն ամեն ինչի հետ կզուգակցվի: NEWS.am Style-ը ներկայացնում է ամենաոճային սվիտերների ընտրություն՝ մինչեւ 19 հազար դրամով:

Մորթյա դեկորն այսօր նորություն չէ: Վերջին մի քանի տարիներին դիզայներները սիրում են մորթի օգտագործել օձիքը կամ թեզանիքները զարդարելու համար: Սա կրեատիվ նորաձեւամոլի համար հոյակապ լուծում է: Եթե վախենում եք աչքի զարնող գույներից, ապա սվիտերի եւ մորթու մուգ երանգներ ընտրեք, սակայն անչափ նուրբ եւ չձանձրացնող են դիմափոշու, վարդագույնի եւ կապույտի երանգները:

Zara-ն աշնանային իր հավաքածուում ներկայացրել է ծավալուն մորթյա սվիթշոթեր` ընդամենը 18 հազար 900 դրամով:

Տարեցտարի օվերսայզը ավելի տարածված է դառնում՝ նորաձեւ զգեստապահարանից դուրս մղելով կիպ գրկող սվիտերները: Այս տարի զգեստապահարանի այս տարրը առավելագույնս լայն ու ծավալուն կլինի, իսկ թեւքերը կարող են կախվել թեկուզ մինչեւ գետին:

Ընտրեք պաստելային կամ մոխրագույն երանգներ, սակայն մի՛ մոռացեք, որ աշուն-ձմեռ 2017/2018 սեզոնը բարեհաճ է տրամադրված նաեւ հագեցած, վառ երանգների հանդեպ: Stradivarius-ում կարելի է օվերսայզ ոճի տարբեր սվիտերները գնել 17 հազար 900 դրամով:

Այս սեզոնին թրենդում են «դահուկասահքի» սվիտերները: Այս սվիտերի առանձնահատկությունն այն է, որ նախշը գտնվում է կրծքի եւ պարանոցի հատվածում: Լեռնադահուկային նախշերով սվիտերներ կարելի հագնել ոչ միայն հանգստավայրում, այլ նաեւ առօրյայում: Այսպիսի սվիտերը հոյակապ է զուգակցվում պլիսսե կիսաշրջազգեստի, ջինսի եւ տրենիկի հետ: Bershka-ում դահուկասահքի սվիտերը 17 հազար 900 դրամ արժե:



Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE