28-ամյա երիտասարդը մտադիր է այցելել 221 երկիր. նա արդեն եղել է Հայաստանում եւ Արցախում

12:35   8 նոյեմբերի, 2017

Սինգապուրում ապրող 28-ամյա բժիշկ Դասթին Պֆանդելերը, ոգեշնչվելով Lonely Planet-ի՝ աշխարհի 221 երկրների գիդ-գրքից, ծրագրել է մինչ 30-ամյակը այցելել դրանք։

Նա, ինչպես եւ Lonely Planet-ը, հակված է այն մտքին, որ աշխարհում ոչ թե 193, այլ 221 երկիր կա։

Երիտասարդն արդեն այցելել է Անգլիա, Չինաստան, Իրաք, Սիրիա, Հուրգադա, Ֆիլիպիններ, Ռուսաստան, ինչպես նաեւ՝ Հայաստան եւ Արցախ։

Եթե Դասթինին հաջողվի իրագործել իր ծրագիրը, ապա նա կլինի աշխարհում ամենաշատ ճանապարհորդած երիտասարդը։



© NEWS.am STYLE