ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   22 նոյեմբերի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերին արժե մտորել այն հարցի շուրջ, թե ինչն է խոչընդոտում սիրելիների հետ հարաբերություններում նրանց առաջընթացին: 

ՑԼԵՐ

Աստղերը խոստանում են, որ Ցլերը գայթակղիչ եւ անկրկնելի տեսք կունենան եւ կարող են հսկայական ազդեցություն ունենալ բոլոր նրանց վրա, ում համակրում են՝ ստիպելով իրադարձությունները զարգանալ իրենց սեփական սցենարով: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակների համար ռոմանտիկ տեսակետից խոստումնալից օր է լինելու: Աստղերը դրական են տրամադրված, եւ նրանց ջանքերը զուր չեն անցնի: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետիններին արժե իրատես լինել այն ամենում, ինչը վերաբերվում է համատեղ ծրագրերին:  Խեցգետիններին արժե հետեւել իրենց սիրեցյալների խորհուրդներին, ովքեր ավելի սթափ կվերաբերվեն իրականությանը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք ձեր սիրելիից շատ բաներ կպահանջեք: Դուք, կարծես թե, ցականում եք նրան իդեալական դարձնել ձեզ համար: Բայց մեկ օրում հաստատ, մեծ արդյունքներ չեք կարող գրանցել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ամեն ինչ պետք է անեք շատ արագ եւ կշռադատված: Նույնիսկ եթե պետք է սիրելիին սեր խոստովանեք կամ էլ ասեք, որ ցանկանում եք բաժանվել, խորհուրդ է տրվում այդ ամենն անել հենց այսօր:

ԿՇԵՌՔՆԵՐ

Լավ օր է երեխանրի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Առհասարակ, այս օրը նվիրեք նրանց. գիրք կարդացեք նրանց համար կամ միասին դուրս եկեք զբոսնելու:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք մտածում ձեր հարաբերությունների մասին: Այնպես որ՝ եթե ինչ-որ բաների շուրջ պետք է մտածեք, արեք դա շատ ցածրաձայն եւ միտքը բարձրաձայնեք միայն այն դեպքում, երբ նա կհարցնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Փորձեք հնարավորինս լավ ու ճիշտ պլանավորել ձեր գործողություններն ու պահվածքը: Միայն դրանից կախված կլինի ձեր անձնական կյանքի հետագա ընթացքը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա իր ազատ ժամանակն անցկացնել առանց ձեզ՝ ընկերների շրջապատում: Նրան նման ճոխություն թույլ տվեք, իսկ ինքներդ զբաղվեք ձեզ համար կարեւոր հարցերով:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր հարաբերություններին մի փոքր սրություն փոխանցեք: Օրինակ՝ կծու աղցան պատրաստեք, կամ միասին գնացեք մեքսիկական ռեստորան: Հագուստի վրա էլ կարող եք կրել սուր կրծքազարդեր:

ՁԿՆԵՐ

Այսօր լավ կանեք ընթերցանությամբ զբաղվեք, իսկ հետո ձեր կարդացածը պատմեք ընդանիքի անդամներին՝ ցանկալի է երեխաներին: Միայն թե փորձեք ամեն ինչ խրատի չվերածել եւ չհամեմատել երեխաներին տվյալ պատմության այս կամ այն հերոսի հետ:



© NEWS.am STYLE