«Նա միշտ հյուրասիրում է ինձ ամենագեղեցիկ բաներով». Միշա Գալուստյանի կինը՝ ամուսնու մասին

11:32   9 նոյեմբերի, 2017

Հայտնի հումարիստ Միշա Գալուստյանի կինը՝ Վիկտորյան, բավականին ակտիվ է Instagram-ում։ Նա 100 հազարից ավելի հետեւորդ ունի, որոնց հետ կիսվում է ընտանեկան լուսանկարներով եւ ոչ միայն։

Այս անգամ հումորիստի կինը նրա հետ լուսանկար է հրապարակել, որին կից հումորային գրառում է արել.

«Սիրելի Միշա Գալուստյանն իր փոքրիկին միշտ հյուրասիրում է ամենագեղեցիկ, ամենահամեղ եւ ամենաորակյալ բաներով»։

Իսկ ավելի վաղ Միշան էր հրապարակել կնոջ լուսանկարը՝ ցնցուղ ընդունելիս.

«Հետեւողականությունն իմ լավագույն որակներից մեկն է»,- լուսանկարը մեկնաբանել էր հումորիստը։



© NEWS.am STYLE