Աստղերի TOP 10 ամենասկանդալային զգեստները (ֆոտո)

13:37   12 նոյեմբերի, 2017

Ինչեր ասես, որ չեն անում հայտնիները տարբերվելու եւ հասարակության ուշադրությանն արժանանալու համար: Հանուն դրա նրանք նույնիսկ պատրաստ են կիսամերկ ներկայանալ հեղինակավոր մրցանակաբաշխությունների ժամանակ: NEWS.am STYLE-ն առաջարկում է վերհիշել տարբեր ժամանակների ամենասկանդալային աստղային look-երը, որոնք երկար ժամանակ քննարկվել են հանրության կողմից:

Քերի Ֆիշեր

Դերասանուհի Քերի Ֆիշերն այս զգեստը կրել է «Աստղային պատերազմներ» ֆիլմում, որից հետո ձեռք է բերել սեքս-խորհրդանիշի համբավ: Դերասանուհին, իհարկե, նաեւ քննադատության է արժանացել հանրության որոշ ներկայացուցիչների կողմից, որոնք մեղադրում էին նրան չափից դուրս բաց զգեստ հագնելու մեջ, քանի որ տվյալ ֆիլմը դիտում են նաեւ երեխաները:

Շեր

Այս զգեստը հայտնի հայուհին կրել է 1988 թ-ի «Օսկարի» մրցանակաբաշխության ժամանակ: Մինչ մրցանակաբաշխությունը շատերն էին քննարկում, թե ինչ զգեստով պետք է երգչուհին ներկայանա միջոցառմանը: Ի վերջո, Շերի հագուստը դարձավ «Օսկարի» պատմության ամենաքննարկված զգեստներից մեկը:

Քեյթ Մոս

Հայտնի մոդելն այս զգեստով ներկայացել էր Elite Models-ի 1993 թ-ի երեկույթին: Զգեստի հեղինակը Լիզա Բրյուսն է: Սա Մոսի ամենաքննարկվող զգեստն է: BBC-ն, անդրադառնալով Քեյթի այս կերպարին, այն անվանել է «չափազանց թափանցիկ»:

Ջենիֆեր Լոպես

Versace-ի այս զգեստով Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է «Գրեմմի 2010» մրցանակաբաշխությանը: Հատկանշկան է, որ նախկինում այս զգեստը հագել էին նաեւ մոդել Էմբեր Վալետան եւ Spice Girls խմբի երգչուհի Ջերի Հոլիվելը, սակայն զգեստը համընդհանուր քննարկման է արժանացել միայն Ջեյ Լոյի շնորհիվ:

Թոնի Բրեքսթոն

Թոնի Բրեքսթոնը Ռիչարդ Թայլերի այս սպիտակ զգեստով զարմացրել է բոլորին «Գրեմմի 2001» մրցանակաբաշխության ժամանակ: Երգչուհին բոլորի ուշադրության կենտրոնում էր իր զգեստի անսովոր բացվածքի պատճառով: Նրա զգեստի առջեւի եւ հետին փեշերը միմյանց միացված էին բարակ ժապավենով, ինչը գայթակղիչ տեսք էր հաղորդում երգչուհուն:

Լեդի Գագա

Այս look-ով Լեդի Գագան շոկի ենթարկեց հանրությանը 2010 թ-ի VMA մրցանակաբաշխության ժամանակ: Երգչուհու զգեստը պարզապես նման չէ մսակույտի. այն իսկապես պատրաստված է մսից:

Անջելինա Ջոլի

Դժվար է ասել՝ իսկապես Versace-ի այս զգեստն այդքան սկանդալայի՞ն է, թե՞ Ջոլին է իր կեցվածքով այն այդքան շատ քննարկումների արժանացրել: Այս տեսքով դերասանուհին փայլել է 2012 թ-ին: Կարմիր գորգին Ջոլին ներկայացրել է զգեստի ողջ հմայքը՝ ձախ կողմի բացվածքի արանքից ցուցադրելով իր գեղեցիկ ոտքը: Հետագայում այս դիրքով փորձել են լուսանկարվել շատ հայտնիներ:

Էմբեր Ռոուզ

Մետաղական փայլ ունեցող այս չափազանց բաց զգեստով Էմբեր Ռոուզը ներկայացել է 2014 թ-ի VMA մրցանակաբաշխությանը: Laurel DeWitt-ի զգեստը շոկի է ենթարկել բոլորին:

Ռիհանա

Սա, միանշանակ, Ռիհանայի ամենաքննարկվող զգեստներից է: Զգեստի հեղինակը Ադամ Սելմանն է, որը Elle ամսագրի հետ զրույցում բացահայտել է, որ զգեստի վրա օգտագործվել է մոտ 230 հազար բյուրեղ:

Մայլի Սայրուս

Հենց այս տեսքով էր Մայլի Սայրուսը լուսանկարվում 2015 թ-ի VMA մրցանակաբաշխության ժամանակ: Դե, իհարկե, Versace-ի այս զգեստն իր չափից դուրս սեքսուալ կոնցեպտով չէր կարող չդառնալ երաժշտական պատմության մեջ ամենաքննարկվածներից մեկը:

Աղբյուրը՝ Cosmoplitan.com



© NEWS.am STYLE