Ինչպես փեսացուն սեփական հարսանիքի օրը նետվեց գետն ու փրկեց անծանոթ երեխայի կյանքը (ֆոտո)

18:32   10 նոյեմբերի, 2017

Հարսանեկան ֆոտոշարքերը կարեւոր նշանակություն ունեն ցանկացած ամուսնացող զույգի կյանքում, սակայն Քլեյթոն եւ Բրիթանի Քուքերն իրենց հարսանեկան ֆոտոշարքի ընթացքում տեղի ունեցած միջադեպը երբեք չեն մոռանա:

Զույգը Քեմբրիջի այգիներից մեկում իրականացնում էր իրենց կյանքի կարեւորագույն ֆոտոշարքը, երբ հանկարծ փեսացուն՝ Քլեյթոնը, նկատեց, որ մոտակա գետում մի երեխա է խեղդվում: Նա առանց վարանելու հենց իր հարսաեկան կոստյումով նետվեց գետը՝ երեխային փրկելու:

«Ես հանկարծ նայեցի շուրջս ու նկատեցի, որ Քլեյթոնը ջրի մեջ է»,-հիշում է Բրիթանին:

«Երեխան ամբողջությամբ ջրի տակ էր, բայց, բարեբախտաբար, նա փոքրիկ էր, եւ ես հեշտությամբ նրան հանեցի ջրի տակից»,-պատմում է Քլեյթոնը:

Զույգի եւ լուսանկարչի փոխանցմամբ՝ տղային մեկ այլ երեխա էր նետել գետը: Հարսնացուի խոսքով՝ իրենց ֆոտոշարքն այնտեղ իրականացնելու միտքը պատահական չի եղել, այլ ճակատագրով կանխորոշված:

Լուսանկարիչ Դարեն Հաթին հաջողվել է ֆիքսել փեսացուի հերոսական արարքը: Նա լուսանկար է տեղադրել Instagram-ի իր էջում եւ գրել.

«Առանձնահատուկ ծափահարությունների է արժանի այս տղան՝ Քլեյթոնը: Մինչ ես նրա հարսանացուին է լուսանկարում, փեսացուն ցատկեց գետը եւ փրկեց փոքրիկ տղայի կյանքը: Հարսանացուն դա նկատեց միայն այն ժամանակ, երբ նա արդեն ջրից հանել էր տղային: Նրա արագ կողմնորոշումը փրկեց փոքրիկի կյանքը: Հրաշալի արարք էր»:

Մինչ համացանցի օգտատերերը շարունակում են զարմանք ապրել փեսացուի խիզախ արարքից եւ դրական մեկնաբանություններ թողնել նրա մասին՝ Բրիթանին նշում է.

«Այդպիսին է Քլեյը: Հենց այդ հատկանիշի շնորհիվ եմ այսօր ես նրա հետ ամուսնացած: Նա բնազդաբար օգնում է մարդկանց: Իսկապես բախտավորություն է, որ մենք այնտեղ էինք այդ պահին»:

Աղբյուրը՝ Cosmoplitan.com



© NEWS.am STYLE