Շերը սատարել է Հայոց ցեղասպանության մասին նոր ֆիլմը (ֆոտո/վիդեո)

13:26   10 նոյեմբերի, 2017

Շերն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին նոր՝ Intent to Destroy: Death, Denial & Depiction ֆիլմին:

Երգչուհին իր Twitter-ում բոլորին կոչ է արել գնալ եւ դիտել ֆիլմը կինոթատրոններում:

Հիշեցնենք, որ Emmy-ի եւ Oscar-ի առաջադրված ռեժիսոր Ջո Բերլինգերի ֆիլմի սաունդթրեքը հեղինակել է Սերժ Թանկյանը:

«Սա ամենաուժեղ ֆիլմերից է, որը ես երբեւէ տեսել եմ վերջին ժամանակներս։

Ինձ պատիվ է տրվել գրել այդ ֆիլմի երաժշտությունը։ Ֆիլմը նոյեմբերին կհայտնվի կինոթատրոններում։ Մինչ այդ, մենք կթողարկենք ժապավենի ամբողջական սաունդթրեքը»,- ավելի վաղ գրել էր Թանկյանը։



© NEWS.am STYLE