Թամար Կապրելյանը կմասնակցի «Դեպի Եվրատեսիլին»

14:06   10 նոյեմբերի, 2017

Թամար Կապրելյանը կմասնակցի «Դեպի Եվրատեսիլին»: Այս մասին տեղեկացնում է WiwiBloggs-ը:

«Բոլոր այն դրական պատասխաններից հետո, թե, արդյոք, պե՞տք է, որ ես նորից մասնակցեմ «Եվրատեսիլին», ես որոշեցի երգ ներկայացնել «Դեպի Եվրատեսիլ» նախագծին»,- հայտարարել է երգչուհին:

Նշենք, որ Թամարը մեկ անգամ արդեն փորձ ունեցել է երգելու եվրատեսիլյան բեմում: Նա 2015 թվականին Genealogy խմբի կազմում ներկայացրել է Հայաստանը:

Իսկ մենք հիշեցնենք, որ, ինչպես նախորդ տարի, այս տարի էլ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի այն արտիստը, որը կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը:

Այս եթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով եւ հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել «Եվրատեսիլ2018»-ին: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի:



© NEWS.am STYLE