ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   14 նոյեմբերի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր Ձեր սիրելիի համար չափազանց բարդ կլինի որոշել, թե կոնկրետ ինչ լավ բան է նա ուզում անել Ձեր համար: Այնուամենայնիվ, նմանատիպ փորձեր, գուցե եւ ոչ շատ հաջող, կկատարվեն: 

ՑԼԵՐ

Աշխատեք անել ամեն ինչ, որպեսզի այս օրը Ձեր եւ Ձեր երկրորդ կեսի համար լեցուն լինի ծիծաղով, ժպիտներով եւ արեւի շողերով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր աստղերը Ձեզ խորհուրդ են տալիս օրը նվիրել նվերների փաթեթավորմանն ու տեսակավորմանը: Չէ՞ որ առջեւում Ամանոր է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աշխատեք զսպել Ձեր էմոցիաները եւ լուրջ խոսակցությունները հետաձգել վաղվա օրվան:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Ձեր սիրելին առաջին հերթին կղեկավարվի սրտով, իսկ խելամտությունը համեստորեն նրան տեղ կզիջի եւ ընդհանրապես որեւէ ազդեցություն չի ունենա նրա որոշումների վրա: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Ձեր երկրորդ կեսի համար շատ կարեւոր կլինի, որպեսզի Դուք հասկանաք նրան: 

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Ձեր սիրելին կցանկանա Ձեզ անկեղծ խոսակցության հրավիրել՝ անկախ նրանից պատրաստ եք դուք դրան բարոյապես եւ ֆիզիկապես, թե ոչ: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր անձնական երջանկություն Ձեզ վրա անսպասելի կընկնի, ընդ որում՝ այնպիսի քանակությամբ, որը նույնիսկ չէիք պատկերացրել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր Ձեր երկրորդ կեսն ամեն կերպ կփորձի թաքցնել Ձեզնից իր ցրվածությունն ու անզգուշությունը: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե որեւէ մեկը Ձեզնից որեւէ գաղտնիք է թաքցնում՝ Դուք հաստատ այսօր այն կբացահայտեք: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Դուք կհասկանաք, որ չափազանց շատ ու հաճախ եք շփվում Ձեր սիրելիի հետ, եւ արդեն նույնիսկ սկսել եք հոգնել նրանից: 

ՁԿՆԵՐ

Ձկների ընտանեկան եւ անձնական կյանքը կարող է այսօր փոքր-ինչ փչանալ: Փորձեք պարզել պատճառները ինքնուրույն:



© NEWS.am STYLE