Շակիրան վնասել է ձայնալարերն, ինչի պատճառով չեղարկել է համերգները

15:29   11 նոյեմբերի, 2017

Շակիրան վնասել է ձայնալարերն, ինչի պատճառով չեղարկել է համերգները Եվրոպայում։ Այս մասին հայտնի երգչուհին տեղեկացրել է իր Instagram-ում՝ գրելով.

«Վերջին մի քանի օրը ես նվիրել եմ ձայնալարերս բուժելուն։ Ես մեծ հույս ունեի՝ լավանալ եւ ելույթ ունենալ Փարիզում, բայց, ցավոք, դա հնարավոր չէ։ Բժիշկներն ինձ խորհուրդ տվեցին խնայել ձայնս»։

Շակիրան չեղարկել է Փարիզում, Ամստերդամում եւ Անտվերպենում կայանալիք համերգները։

Լուսանկարը՝  AP-ի



© NEWS.am STYLE