Սննդի մասին տարածված ամենաարդի առասպելները

17:07   13 նոյեմբերի, 2017

Սպիտակուցներով հարուստ սնունդը վնասակար է երիկամների համար

Նման եզրակացության է հանգել վատատես տրամադրված մարդկանց խումբ` ծանոթանալով 1983 թվականի հետազոտությանը, որում ասվում էր, որ սննդի մեջ մեծ քանակությամբ սպիտակուցները ստիպում են րոպեի ընթացքում սովորականից ավելի շատ արյուն ֆիլտրել: 

Իրականում. գիտությանն այդպես էլ չի հաջողվել սթրեսային ռեժիմում երիկամների պարբերական աշխատանքը կապել ուղղակի բացասական ազդեցության հետ, նույնիսկ այն դեպքում, երբ օգտագործվող սպիտակուցի քանակությունը ծայրաստիճան մեծ չափերի է հասնում, օրինակ` մարզիկների կողմից ինտենսիվորեն մկանային զանգված հավաքելու ժամանակահատվածում: 

Քաղցր կարտոֆիլը սովորական կարտոֆիլից ավելի օգտակար է

Քանի որ ճարպակալմամբ տառապող ամերիկացիների մեծ մասը կարտոֆիլի սպիտակ սորտ է օգտագործում, քաղցր արմատապտղի կողմնակիցները իրենց ճիշտ ընտրության լրացուցիչ ապացույց են ստացել: Ճիշտ է, առաջին սորտը հիմնականում օգտագործում են կարտոֆիլային չիփսերի կամ ֆրիի տեսքով, իսկ երկրորդը` խաշած կամ խորոված, որոնք ավելի լավ են պահպանում սննդանյութերը: 

Իրականում. այդ երկու տեսակի կարտոֆիլն իրոք տարբեր սննդային կազմ ունեն, բայց մեկի առավելությունը փոխհատուցվում է մյուսի արժանիքներով: Այսպես, օրինակ, քաղցր կարտոֆիլը շատ բջջանյութ եւ վիտամին А  է պարունակում, իսկ սպիտակը` այնպիսի միներալներ, ինչպիսիք են երկաթը, մագնիումը եւ կալիումը:  Գլիկեմիկ ինդեքսների միջեւ տարբերությունն էլ փոխհատուցվում է նրանով, որ ամբողջական վիճակում եփված  կարտոֆիլը եւս չեն ուտում առանց հավելումների` կաթնասերի, պանրի, կարագի եւ այլն:  

Աղը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման

1940-ական թվականներին բժշկական գիտությունների դոկտոր Ուոլթեր Կեմպները հայտնի էր դարձել նրանով, ոչ առանց աղի սննդակարգ էր օգտագործում զարկերակային բարձր ճնշմամբ մարդկանց բուժման գործում: Ավելի ուշ հետազոտությունները հաստատել են, որ օգտագործվող աղի կրճատումն օգնում է նվազեցնել հիպերտոնիան, բայց մարդիկ, ինչպես միշտ, այդ ամենից սխալ եզրահանգումներ էին արել: 

Իրականում. հենվելով շատ հետազոտությունների վրա, բժիշկները պնդում են, որ նորմալ զարկերակային ճնշմամբ մարդիկ ոչ մի պատճառ չունեն սահմանափակելու օգտագործվող նատրիումի քանակը: Իսկ որոշ հիպերտոնիկներ իրոք կարող են «աղազգայուն» լինել, բայց դա չի նշանակում, թե անհրաժեշտ է անմիջապես սեղանից հեռացնել աղամանը: 

Նյութը` Cosmo-ի



© NEWS.am STYLE