Էն Հեթուեյը նշում է 35-ամյակը. դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք խորհուրդ ենք տալիս դիտել

20:32   12 նոյեմբերի, 2017

Հոլիվուդի գլխավոր արքայադուստր՝ այսպես են հաճախ անվանում գեղեցկադեմ եւ հեքիաթային Էն Հեթուեյին, որն այսօր նշում է ծննդյան 35-ամյակը: Դերասանուհու համար ճակատագրական դարձավ 2001 թ-ին նկարահանված «Արքայադստեր օրագրերը» ֆիլմը, որից հետո Էնին հիմնականում սկսեցին առաջարկել հեքիաթային գեղեցկուհիների կեպարներ: Դերասանուհին տարբեր ժանրերի ֆիլմերում է նկարահանվել՝ ֆանտաստիկ, կոմեդիա, դրամա եւ այլն:

NEWS.am STYLE-ն առանձնացրել է Հեթուեյի մասնակցությամբ հետեւյալ 5 ֆիլմերը, որոնք էլ խորհուրդ ենք տալիս դիտել այսօր:

«Սատանան կրում է Prada»/The devil wears Prada

«Սերն ու այլ դեղամիջոցները»/Love and other drugs

«Մեկ օր»/One Day

«Կախարդված Էլլան»/Ella Enchanted

«Հարսնացուների պատերազմը»/Bride wars



© NEWS.am STYLE