Shine&Food. Գունեղ աղցան, որի տեսքից անգամ ախորժակ է բացվում

10:20   12 նոյեմբերի, 2017

Գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում դիետիկ, միաժամանակ համեղ ուտեստների բաղադրատոմս գտնել: Մի ամբողջ շաբաթ մտածում էի` ինչով ձեզ զարմացնել այս շաբաթ, եւ որոշեցի գունեղ աղցան պատրաստել, որի գլխավոր բաղադրիչը կարմիր կաղամբն է:

Կարմիր կաղամբ շատ եմ սիրում. այն ցածր կալորիականություն ունի, բազմաթիվ վիտամինների աղբյուր է: Կարմիր կաղամբը նաեւ կարգավորում է արյան ճնշումը եւ նպաստում վերքերի արագ լավացմանը:

Ուղարկեք ձեր բաղադրատոմսերն ու նիհարելու գաղտնիքներն իմ ֆեյբուքյան էջին` Shine&Food , եւ գուցե հաջորդ հաղորդման ընթացքում ես պատրաստեմ հենց ձեր բաղադրատոմսով:

Անհամբերությամբ կսպասեմ ձեր արձագանքներին:



© NEWS.am STYLE