Քիմ Քարդաշյանն իր դեռ չծնված երեխայի պատվին ճոխ խնջույք է կազմակերպել (ֆոտո)

10:36   13 նոյեմբերի, 2017

Ամերիկացիներն այդպիսի խնջույք ունեն՝ Baby Shower, որը մայրիկները կազմակերպում են իրենց երեխայի ծնվելուց մի քանի ամիս առաջ՝ ներկաներից ստանալով երեխայի կյանքի առաջին ամիսների ամենաանհրաժեշտ իրերը:

Փոխնակ մոր օգնությամբ երրորդ երեխային սպասող Քիմ Քարդաշյանը նույնպես որոշել է նախածննդյան երեկույթ կազմակերպել, որն անցել է ծաղկած բալենու թեմայով:

Քիմի եւ Քանյեի՝ Բել Էյրում գտնվող առանձնատունն ամբողջությամբ զարդարված է եղել ծաղիկներով:

Խնջույքին մասնակցել են Քարդաշյան-Ջեներ գերդաստանի բոլոր անդամները, ինչպես նաեւ ընկերները:

Հիշեցնենք, որ 37-ամյա հայուհին առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէր երրորդ հղիություն տանել, այդ իսկ պատճառով նա 45 հազար դոլար է վճարել փոխնակ մորը, որը կծննաբերի հունվարին:



© NEWS.am STYLE