«Ես նման չեմ Հոլի Բերիին, բայց հնարավոր է՝ նա վերջում նմանվի ինձ». Վուպի Գոլդբերգը դարձավ 62 տարեկան

16:10   13 նոյեմբերի, 2017

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ծննդյան 62-ամյակն է նշում ամերիկացի հայտնի դերասանուհի, հոլիվուդյան աստղ Վուպի Գոլդբերգը: Դերասանուհին իր մասնակցությունն է ունեցել Հոլիվուդի շատ հայտնի նախագծերում՝ «Ուրվականը», «Գործիր, քույր իմ», «Գործընկերը», «Պատրաստված է Ամերիկայում», «Առնետավազք», «Սարսափելի գեղեցիկ» եւ այլն:

NEWS.am STYLE-ն այսօր վերհիշել է Գոլդբերգի  հայտնի մեջբերումներից մի քանիսը, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ես այնտեղ եմ, որտեղ կամ, որովհետեւ ես հավատում եմ բոլոր տեսակի հնարավորություններին»:

«Չեմ կարծում, թե ես կարող եմ լինել կամ ցանկապատից ներս կամ դրա հակառակ կողմում: Չեմ կարծում, թե կա միանաշանակ լավ կամ վատ կարիերա: Ես միայն հավատում եմ երջանիկ պահերին»:

«Բոլորս էլ հաջողակ ենք ծնվել: Միայն կողքի մարդիկ են տեսնում մեր ձախողումները»:

«Քեզ հետ ինչ-որ բաներ կատարվում են անկախ քո բախտից, եւ եթե մի բանի ես հասնում, նշանակում է՝ դու տաղանդավոր ես»:

«Ինձ դուր չի գալիս, որ Ամերիկայում ցանկացած սեւամորթի անվանում եմ աֆրո-ամերիկացի: Լսեք, ես եղել եմ Աֆրիկայում: Հավատացեք՝ ես աֆրիկացի չեմ»:

«Դերասանուհին միայն կնոջ կարող է մարմնավորել: Ես ինձ դերասան եմ համարում: Ես բոլորին կարող եմ մարմնավորել»:

«Ինձ համար ամեն ինչ տեսանելի է: Հենց այդպես է ուղեղս աշխատում»:

«Ես մեծ, ծեր ու եսասեր երեխա եմ ու ես դա ընդունում եմ»:

«Ես նման չեմ Հոլի Բերիին, բայց շատ հնարավոր է՝ նա վերջում նմանվի ինձ»:

«Դերասանները չունեն գույն: Հենց դրանում է արվեստի ուժը»:



© NEWS.am STYLE