Հերթական աշխատանքային շաբաթն է սկսվում, եւ NEWS.am STYLE-ը ներկայացնում է մարաքաղաքում այս շաբաթ կայանալիք միջոցառումների ծաղկաքաղը, որոնց մասնակցելով՝ կարող եք լիցքաթափվել աշխատանքային լարված օրվանից հետո:
Եվ այսպես, օպերայի սիրահարներին առաջարկում ենք նոյեմբերի 15-ին այցելել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ դիտելու «Անուշ» օպերան:
Տոմսերի արժեքը` 2000, 3000, 4000, 6000, 8000, 10000 դրամ: Սկիզբը` 19։00-ին:
Վիրտուոզ ջութակահար Մարկ Բուշկովը հանդես կգա Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Արտիստը նոյեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:
Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000, 4000, 5000, 7000 դրամ: Սկիզբը՝ 19։00:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը հրավիրում է ձեզ վայելելու սիրված ֆիլմերի սաունդթրեքերը: «Արտ Սինեմա» խորագրով համերգը տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ժամը 19:00-ին:
Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000 դրամ:
Էստրադային երաժշտության սիրահարները նոյեմբերի 18-ին կարող են այցելել Երգի պետական թատրոն, որտեղ տեղի կունենա «Սերունդներ» համերգային ծրագիրը: Համերգին մասնակցում են Ռադիկ Գաբրիելյանը, Արսեն Սաֆարյանը, Ալլա Լևոնյանը, Քրիստինե Պեպելյանը, Էմմա Ասատրյանը։
Տոմսերի արժեքը` 3000, 4000, 5000 դրամ: Սկիզբը՝ 19:00։
Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնը հրավիրում է «Փշրված պատրանքների մի գիշեր» ներկայացման պրեմիերային, որը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, ժամը 19։00-ին:
Գլխավոր դերերում՝ Անի Խաչիկյան, Արծրուն Չոբանյան:
Տոմսերի արժեքը` 1500 դրամ:
Հումորիստ, դերասան Արտյոմ Մարկոսյանը ներկայացնում է «Մեկը վերեւից» երգիծական, երաժշտական կոմեդիան։ Ներկայացումը տեղի կունենա Երեւանի պետական կամերային թատրոնում, նոյեմբերի 18-ին, ժամը 19:30-ին:
Տոմսերի արժեքը` 2000, 3500, 4000, 5000 դրամ:
Պարարվեստի սիրահարները «Արամ Խաչատրյան» համերգասրահում նոյեմբերի 19-ին կարող են վայելել «Բարեկամություն» պետական համույթի համերգը: Ծրագրում՝ հայկական ժողովրդական, դասական եւ ժամանակակից պարեր:
Տոմսերի արժեքը` 2000 - 5000 դրամ: Համերգի սկիզբը՝ 19:00:
Եվ, վերջապես, ակումբային կյանքի սիրահարները «Կամի» երաժշտական ակումբում նոյեմբերի 15-ին կարող են վայելել Մարինե Հակոբյանի (Marbey) համերգը:
Տոմսերի արժեքը` 3000 դրամ: Սկիզբը՝ 21։30: