ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   2 դեկտեմբերի, 2017

ԽՈՅԵՐ

Այսօր պետք է ապացուցեք ձեր սիրելիին, որ ձեր ինտելեկտի մակարդակը շատ բարձր է անգամ նրա ինտելեկտից: Սակայն, վերջինի վրա պետք չէ շատ կենտրոնանալ: Միգուցե սիրելին դրանից վիրավորվի կամ բարդույթավորվի: 

ՑԼԵՐ

Այսօր սիրելիի հետ հարաբերություններում նոր փուլ կսկսվի: Դրա լրջության եւ խորության մասին դեռ վաղ է խոսել, ինչպես նաեւ շարունակության: Մի բան հաստատ է` այս օրը եւս մեկ աստիճան կլինի ձեր համատեղ երջանկության համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Միգուցե ձեր եւ ձեր սիրելիի միջեւ խնդիրները ծագել են այն պատճառով, որ դուք այլեւս հետաքրքիր չեք նրան, ինչպես անգիր արած գիրքը: Այսօր ամենահարմար օրն է, որպեսզի ապացուցեք ձեր կեսին, որ դուք նրա համար առաջվա պես առեղծված եք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այս օրը ձեզ համար կլինի շատ հագեցած: Սիրո համար նույնպես ժամանակ կունենաք, սակայն ոչ այնքան, որքան ձեր սիրելին կցանկանար: Ստիպված եք նրան բացատրել, որ նա ձեր կյանքի շատ կարեւոր, բայց ոչ ամբողջ իմաստն է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ համար շատ կարեւոր կլինի սիրելիին զվարճացնելը, ստիպել նրան ծիծաղել ձեր կատակների կամ ակնարկների վրա: Եթե ստացվի, կարող եք ձեզ հաղթանակած համարել, իսկ եթե ոչ, նշանակում է, որ դեռ պետք է աշխատեք այդ ուղղությամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ամենահամապատասխան օրն է, որպեսզի փոխեք ձեր ոճը: Միայն թե, այնպես արեք, որ ձեր նոր կերպարը սիրելիի սրտով լինի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր չարժե չափից դուրս շատ մտածել այն մասին, թե սիրելին ինչ կարծիք ունի ձեզ հետ կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Միեւնույն է` չեք կարողանալու գուշակել նրա մտքերը:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ ջանք պետք է թափի, որպեսզի կարողանա գրավել ձեր ուշադրությունը: Նա լավ է սերտել ձեր սովորությունները եւ նախասիրությունները, այնպես որ, դժվար թե նա շատ տանջվի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա վերադառնալ այն հին ու բարի ժամանակները, երբ ձեր հարաբերությունները շատ էին տարբերվում ներկայիս հարաբերություններից: Ցավոք, նա ժամանակի մեքենա չունի, այդ իսկ պատճառով ամեն ինչ ստիպված է ինքնուրույն անել:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ամեն հարցում դուք կառաջնորդվեք կյանքի հանդեպ դրական տրամադրվածությամբ: Վատ չէ, սակայն այսօր պետք է ավելի ռեալ նայել իրերին: Միգուցե ամեն ինչ այդքան էլ վառ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր չարժե վազել անհասանելի եւ անիրական բաների հետեւեից: Չնայած, դրանց հասնելու հավանականություն, այնուամենայնիվ կա, պարզապես դրա համար դուք պետք է շատ վստահ լինեք ձեր ուժերին:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ձեզ ինչ-որ բան ապացուցել, որը նրա համար շատ կարեւոր է: Ձեզ այն կարեւոր չի թվա, այդ իսկ պատճառով դուք անուշադիր կլինեք նրա ասածների հանդեպ:



© NEWS.am STYLE