Քիմ Քարդաշյանը՝ Saint Laurent ապրանքանիշի զգեստներով իսպանական S Moda պարբերականի համար

10:05   14 նոյեմբերի, 2017

Նոյեմբերի 18-ին կթողարկվի իսպանական S Moda նորաձեւության պարբերականի նոր համարը, որի շապիկին ու էջերին Քիմ Քարդաշյանն է լինելու։

Հայուհին ամսագրի էջերին ներկայանալու է  Saint Laurent 2017 աշուն/ձմեռ հավաքածուի զգեստներով, իսկ մինչ այդ համացանցում հայտնվել են լուսանկարներ ֆոտոշարքի նկարահանումներից, նաեւ փոքր տեսանյութ բեքսթեյջից։

37-ամյա հայուհուն լուսանկարել է բրիտանացի լուսանկարիչ Դեւիդ Սլայփերը, իսկ ֆոտոշարքի ոճաբանը Ֆրանչեսկա Ռինչիարին է։

Պարբերականի էջերին հեռուստաաաստղի երկրպագուները կարող են ընթերցել Քիմի հարցազրույցը, որտեղ նա խոսել է իր խորթ հայր տրանսգենդեր Քեյթլին Ջեների, նաեւ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մասին։

Քեյթլին Ջեների մասին․

«Նա իմ ընտանիքի անդամն է, ու ես խնդրում եմ բոլորին հարգել նրան, նրա ընտրությունը ու նրա կարծիքը»։

Դոնալդ Թրամփի մասին․

«Մեր գործող նախագահը ձեզ ստիպում է ամեն օր արթնանալ ավելի վատ նորություններով, քան նախորդ օրվանը»։



© NEWS.am STYLE