Քիմ Քարդաշյանը զգայական լուսանկարով անոնսել է իր օծանելիքի թողարկումը

11:32   14 նոյեմբերի, 2017

Շարունակում ենք մեր առավոտը նորից Քիմ Քարդաշյանի մասին լուրերով, որի մասին մենք մեկ ժամ առաջ էինք ձեզ պատմել, ներկայացնելով իսպանական S Mօda պարբերականի համար նրա ֆոտոշարքի բեքսթեյջը։


Հայուհին ամսագրի շապիկին ու էջերին ներկայանալու է Saint Laurent 2017 աշուն- ձմեռ հավաքածուի անսամբլներով , նաեւ հարցազրույցում պատմելու է իր խորթ հոր՝ տարնսգենդեր Քեյթլին Ջենների եւ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մասին։



Մինչ այդ Քիմ Քարդաշյանը նաեւ իր Instagram-ում զգայական լուսանկարով անոնսել է իր Crystal Gardenia օծանելիքի թողարկումը։

Օծանելիքի թողարկումը ծրագրված է նոյեմբերի 15-ին։ Twitter-ում Քիմի հրապարակած փոքր տեսահոլովակներից երեւում է, որ այդ օծանելիքի սրվակը բյուրեղի տեսք է ունենալու։ Հետաքրքիր է՝ կհասնի արդյոք այդ արտադրանքը վաճառասեղաններին, թե՞ ամբողջ խմբաքանակը կսպառվի վաճառքի հենց առաջին ժամերին։



© NEWS.am STYLE