Բարեգործական ակցիա. Դոնալդ Թրամփը կնախաճաշի բոլոր ցանկացողների հետ՝ երեք դոլարի դիմաց

10:30   14 նոյեմբերի, 2017

Անմիջապես Քիմ Քարդաշյանից հետո անցնում ենք ոչ պակաս աշխարհիկ կերպարի՝ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին։

Ամերիկյան TMZ կայքի փոխանցմամբ՝ Թրամփը բարեգործական ակցիայի շրջանակում կնախաճաշի բոլոր ցանկացողների հետ, որոնք նախագահի հիմնադրամին կփոխանցեն երեք դոլար, կամ ավելին։

Պորտալը հայտնում է, որ Թրամփը մտադիր է զրուցել հասարակ ամերիկացիների հետ, որոնց բախտ կվիճակվի նախաճաշել իրենց նախագահի հետ (ցանկացողների մեծ քանակության պատճառով նախագահի հետ նախաճաշելու հնարավորությունը կտրամադրվի վիճակահանության միջոցով) ու նրանց հետ քննարկել Ամերիկայի խնդիրները ու համաշխարհային իրադրությունը։

Ակցիայի մտահղացման հեղինակը հենց Թրամփն է (նախագահն անձամբ է կազմել համապատասխան փաստաթուղթը), բայց դեռ չեն հայտնում, թե հատկապես ինչ նպատակների համար է հատկացվելու հավաքված գումարը։



© NEWS.am STYLE