12:41 14 նոյեմբերի, 2017Ավագ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի օրինակին հետեւելով՝ ապագա երեխայի մոտելուտ ծննդյան կապակցությամբ հավաքույթ (baby shower) է կազմակերպել նաեւ Քարդաշյան- Ջեներ գերդաստանի կրտսեր ներկայացուցիչ 20-ամյա Քայլին։

Երկու բառ «Վիքիպեդիայից» նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում Baby shower-ը։ Baby shower-ը ապագա մայրերի համար կազմակերպվող հավաքույթն է ապագա երեխայի ծնունդը տոնելու նպատակով։ Baby shower-ը ժամանակակից ձեւով ԱՄՆ-ում սկսել են տոնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ամերիկյան մշակույթի ազդեցության տակ այն աստիճանաբար սկսել է տարածվել նաեւ մի շարք եվրոպական երկրներում։

Եվ այսպես, Քայլի Ջեները հավաքույթ է կազմակերպել նույն թեմայով Քիմ Քարդաշյանի կազմակերպած հավաքույթից հետո։ Ինչպես հայտնի է, Քիմն ու Քանյեն սպասում իրենց երրորդ երեխային, որին հունվարին լույս աշխարհ է բերելու փոխնակ մայրը։
Քայլին պետք է ծննդաբերի այդ նույն ժամանակահատվածում, իսկ երեկ հեռուստաաստղը երեկույթ էր կազմակերպել՝ վարդագույն երանգների շեշտադրումով։
Պապարացիները հասցրել են մի քանի լուսնակար անել՝ մինչեւ Քայլիի թիկնապահների կողմից նկատվելը, որից հետո բոլոր լրագրողները շտապ հեռացել են հավաքույթի վայրից։